211652_close_icon
views-count1716 դիտում article-date 22:45 07-10-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրի և Ջուդի Չուի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: Ողջունելով կոնգրեսականներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը կարևորվում է հայ-ամերիկյան երկխոսությունը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում բարձր գնահատելով կոնգրեսականների ջանքերը՝ ուղղված հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդման և բազմաթիվ հայանպաստ նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Նախարար Մնացականյանը Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում նախաձեռնած բարեփոխումների գործընթացը: Հանդիպմանն արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք արդիական հարցեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր