211652_close_icon
views-count2217 դիտում article-date 11:37 11-07-2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ջուդի Չուի՝ Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկը պաշտպանող լրացումը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուի լրացումն ի պաշտպանություն Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկի։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր [url=https://twitter.com/ANCA_DC/status/1149132412124848128]Twitter[/url]-ում։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է լրացման ընդունումը, որը վերաբերում է զորքերի շփման գծից դիպուկահարներին հեռացնելուն և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացմանը։ Նշենք, որ նախաձեռնության համաձայն՝ առաջարկվում էր նաև սահմանների երկայնքով տեղակայել հատուկ տեխնիկա՝ լոկատորներ, որոնք կորոշեն հրադադարի ռեժիմը խախտողին։ «Ռոյս-Էնգելի» առաջարկները, որոնք առաջին անգամ առաջադրվել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախկին նախագահ Էդ Ռոյսի և ներկա նախագահ Էլիոթ Էնգելի կողմից 2015-ի աշնանը, ստացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամի աջակցությունը։

Նմանատիպ նյութեր