1692 դիտում
22:55 09-10-2019
ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԵՊՀ-ի ուսանողների հետ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողների եւ դասախոսների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտիանը:
ԱԺ պատգամավորը ներկայացրել է ՀՀ-ԵՄ առաջիկա չորս տարիների համագործակցության ծրագրերն ու տարբեր ոլորտներում ընթացող եւ նախատեսվող բարեփոխումների փաթեթը: Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը Եվրամիության ոչ բոլոր երկրներն են վավերացրել, այդ իսկ պատճառով այն գործում է շուրջ 80 տոկոսով՝ Վիկտոր Ենգիբարյանը կարեւորել է ԵՄ աջակցությամբ՝ դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների բնագավառներում իրականացվող բարեփոխումները: Ըստ նրա՝ հիմնովին կբարեփոխվի նաեւ ոստիկանության ոլորտը, կներդրվի եվրոպական կառավարման համակարգ, կստեղծվի օպերատիվ կենտրոն:
Նշվել է, որ ԵՄ-ն Հայաստանի արտահանման խոշորագույն շուկան է: ԵՄ-ին բաժին է հասնում մեր երկրի առեւտրի ընդհանուր ծավալի 22 տոկոսը:
Նիկոլա Տավիտիանը նույնպես կարեւոր է համարել ԵՄ-ի հետ գործակցությունը: Նա ընդգծել է ժողովրդավարական բարեփոխումների կարեւորությունը:
Նմանատիպ նյութեր
2458 դիտում
10:30 10-07-2021
Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը դեսպան կնշանակվի․ «Ժողովուրդ»
1596 դիտում
19:21 12-11-2021
Վիկտոր Ենգիբարյանը նշանակվել է Գերմանիայում ՀՀ դեսպան
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից