7953 դիտում
14:10 11-10-2019
Թուրքիայի ներխուժումը Սիրիա մարդասիրական ճգնաժամի սպառնալիք է ստեղծել
Թուրքիայի գործողությունները հյուսիսային Սիրիայում սպառնում են վերածվել մարդասիրական ճգնաժամի: Ռազմական գործողությունների գոտում հայտնված ազգաբնակչությունը հեռանում է այստեղի իր բնակավայրերից: Միջազգային և տեղական բազմաթիվ կառույցներ հայտնում են, որ հարյուր հազարավոր մարդիկ հայտնվել են վտանգի ներքո, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5118863.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունները հյուսիսային Սիրիայում հանգեցրել են փախստականների նորանոր ալիքների, հատկապես տեղի քուրդ, քրիստոնյա ու եզդի ազգաբնակչության շրջանում:
Միջազգային կարմիր խաչը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ներխուժումից հետո հյուսիսային Սիրիայում տեղի շուրջ երկու միլիոն ազգաբնակչության ճակատագրի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջիններս արդեն մի քանի անգամ վտանգի են ենթարկվել Դաեշ-ի և իսլամիստ այլ խմբերի հարձակումների հետևանքով:
Թուրքիան հայտարարում է, որ ներխուժման ու ռազմական գործողության հիմնական նպատակն է մաքրել այս տարածքները ահաբեկիչներից և ստեղծել այստեղ անվտանգության գոտի, ուր կտեղափոխվեն բազմաթիվ փախստականներ Սիրիայից: Սակայն տեղական և միջազգային մարդասիրականն կառույցները վերապահումով են մոտենում Թուրքիայի նախագահ Էրդողանի այս հայտարարությանը՝ ընդգծելով, որ գործուղությունները որևէ աղերս չունեն ահաբեկչության դեմ պայքարի հետ և միտված են փոխելու այս տարածքների ժողովրդագրական կազմը:
Իրաքի Քրդստանի շրջանի իշխանությունները հայտարարել են, որ չունեն համապատասխան միջոցներ և հնարավորություն Սիրիայի հյուսիսից բոլոր տեղահանվածներին ապահովելու համար: Միևնույն ժամանակ Սիրիայի դեմոկրատական ուժերը, ուր գերիշխում են քրդական զորամիավորումները, կոչ են անում միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել հյուսիսային Սիրիային՝ ընդգծելով, որ իրավիճակն այստեղ մոտ է մարդասիարական ճգնաժամին:
Վերլուծաբանների կարծիքով, սակայն, չնայած արտաքին դժգոհությանը, Թուրքիան կշարունակի իր գործողություններն այստեղ, քանի որ Անկարայի հիմնական նպատակներից է դեպի այս շրջաններ հնարավորին չափով մեծաթիվ փախստականներ տեղափոխելը: Դա այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է:
Նմանատիպ նյութեր
7179 դիտում
20:09 17-10-2019
Էրդողանը Թրամփի նամակը գցել է աղբարկղ ու սկսել ներխուժումը Սիրիա. BBC
1730 դիտում
10:43 10-10-2019
Դատապարտում ենք Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը․ ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
883 դիտում
15:40 08-02-2025
Հավկիթի ճգնաժամ՝ ԱՄՆ-ում․ սրճարաններում հավելագին են սահմանել, խանութներում հավկիթը գողանում են
1099 դիտում
14:38 08-02-2025
ՌԴ-ում ապօրինի ներգաղթյալները կարող են խուսափել արտաքսումից
814 դիտում
14:05 08-02-2025
ԱՄՆ-ը մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել