1551 դիտում
23:30 11-10-2019
ԱՄՆ-ում հայ հայտնի փաստաբանները ՄԻՊ աշխատակազմին են ներկայացրել ազատությունից զրկվածի իրավունքները և իրավական վերլուծության կանոնները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսօր դասախոսությամբ են հանդես եկել ԱՄՆ Հայ իրավաբանների միության հայերի իրավունքների պաշտպանության հանձնախմբի համանախագահներ Գարո Ղազարյանը և Գառնիկ Քերքոնեանը:
Մարդու իրավունքների պաշտպանը բացման խոսքում բարձր է գնահատել Գարո Ղազարյանի և Գառնիկ Քերքոնեանի` ողջ աշխարհում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը:
Նրանք ԱՄՆ-ում հայտնի փաստաբաններ են, ովքեր անմիջական ուշադրության ներքո են պահում նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակը և աջակցում մեզ իրավապաշտպան աշխատանքներում:
Գարո Ղազարյանը ներկայացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում քրեական գործերով փաստաբանների աշխատանքի առանձնահատկությունները, ազատությունից զրկված անձանց իրավունքները և իրավապահ մարմինների պարտականությունները:
Քննարկվել են ամերիկյան իրավակիրառ պրակտիկայից վերցված կոնկրետ օրինակներ՝ դրանք համեմատելով Հայաստանում ձերբակալության և կալանավորման դեպքերի հետ:
Գառնիկ Քերքոնեանը մանրամասն անդրադարձ է կատարել իրավական ճիշտ վերլուծություն իրականացնելու կանոններին, այդ վերլուծություններում կոնկրետ գործերով փաստերի ու օրենքների օգտագործման պահանջներին: Քննարկվել են փաստաբանի կողմից դատարան ներկայացվող փաստաթղթերի կազման սկզբունքներն ԱՄՆ-ում, ինչպես նաև փաստաբանի կողմից բողոք կազմելու սկզբունքները:
Հանդիպման ավարտին տեղի են ունեցել ամերիկյան փորձի համադրմամբ քննարկումներ՝ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրներով:
Նմանատիպ նյութեր
5174 դիտում
13:44 01-11-2018
Վարչապետի աշխատակազմին ամրակցված 2 ավտոմեքենաները հանձնվեցին Նախագահի աշխատակազմին
Այս բաժնից
883 դիտում
15:40 08-02-2025
Հավկիթի ճգնաժամ՝ ԱՄՆ-ում․ սրճարաններում հավելագին են սահմանել, խանութներում հավկիթը գողանում են
1099 դիտում
14:38 08-02-2025
ՌԴ-ում ապօրինի ներգաղթյալները կարող են խուսափել արտաքսումից
814 դիտում
14:05 08-02-2025
ԱՄՆ-ը մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել