211652_close_icon
views-count2671 դիտում article-date 20:20 11-10-2019

Փաշինյանը պարզաբանել է ՌԴ նախագահին նվիրած գրքի ընտրությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2430786210575093/?type=3&theater]էջում[/url]: «Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Գիրքը «պրոհայկական» չէ: Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար և իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարևոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են: Եվ, ի վերջո՝գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»»,-գրել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր