1733 դիտում
09:01 12-10-2019
Երևան-Վենետիկ բանակցություններ. Ինչ է սպասվում Հրայր Թովմասյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող թիմից հոկտեմբերի 10-12-ը 4 իրավաբան է մեկնել Իտալիա, մասնակցելու ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի 120-րդ լիագումար նիստին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վենետիկյան քննարկումներին մասնակցել են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղակալ Քրիստինե Գրիգորյանի հետ, ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում՝ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Հանձնաժողովում Հայաստանին վերաբերող 2 հարց է քննարկվել` առաջինը` դատաիրավական բարեփոխումների փաթեթին հավանություն տալու հարցը և երկրորդը` Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ Ռուստամ Բադասյանի դիմումը հանձնաժողովին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանականները Վենետիկ են մեկնել` հանձնաժողովի հետ բանակցելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը հօգուտ իշխանության լուծելու օրակարգով: Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովը դատաիրավական բարեփոխումների փաթեթի մեջ հավանություն է տալիս Հրայր Թովմասյանի հեռացմանը` Ստամբուլի կոնվենցիան Հայաստանում վավերացնելու պայմանով:
Ինչ հաջողություններ են ունեցել իշխանականները` դեռ կպարզվի: Մինչ այդ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց` ոչ մի արտառոց բան չկա. վարչապետ Փաշինյանի սեպտեմբերի 26-ի որոշումով է պատվիրակությունը հոկտեմբերի 10-12-ը գործուղվել Վենետիկի հանձնաժողով: Վենետիկցիների հետ գործարքի մասին լուրերն, ըստ Լ. Մարտիրոսյանի, իրականությանը չեն համապատասխանում. «Մտացածին են»:
«Ժողովուրդ» օրաթերթին, ի դեպ, բացառիկ տեղեկություններ են հասել նաև, թե ինչ է կատարվում այս օրերին Բարձրագույն դատարանի պատերից ներս: Կընդունե՞ն վարույթ ԱԺ դիմումը` ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:
Մեր տեղեկություններով` ՍԴ-ում ամենևին էլ տրամադրված չեն ընդունել ու ընթացք տալ այդ դիումին, նշում են, թե այն, ինչ ԱԺ-ն ուղարկել է ՍԴ, չի կարող քննության առարկա դառնալ, քանի որ կան որոշակի «պրոցեդուրային» խախտումներ: Բացի այդ, մեր աղբյուրները փոխանցում են, որ ՍԴ դատավորների մի մասը համարում է, որ ԱԺ-ի ուղարկած այդ փաստաթուղթը կանոնակարգ-օրենքի խախտմամբ են ուղարկել բարձրագույն դատարան»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2279 դիտում
09:38 30-07-2019
Ինչ է հորդորել ՀՀ-ում ՌԴ դեսպանը Հրայր Թովմասյանին. «Ժողովուրդ»
4062 դիտում
09:13 22-05-2020
Հրայր Թովմասյանին գահընկեց կանեն առաջին փուլով. «Ժողովուրդ»
2538 դիտում
12:25 24-02-2014
Ռուստամյանի պատասխանը Հրայր Թովմասյանին՝ «չաթլախ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը