1726 դիտում
22:48 14-10-2019
Քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը:
Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ պետական գերատեսչությունների՝ 2020 թ. բյուջետային հայտերը դիտարկելիս պետք է հաշվի առնել 2019 թ. միտումները և հաջորդ տարվա համար որոշակիորեն հավասարակշռել ընթացիկ ու կապիտալ ծախսերը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է ընթացիկ տարում զբաղվածության ապահովման, աշխատանքի խրախուսման, նպաստների համակարգի արմատական բարելավման, տարեցների և երեխաների խնամքի կազմակերպման կենտրոնների բարեփոխման, թափուր աշխատատեղերի համալրման, սոցիալական աջակցության ոլորտներում իրականացված և ընթացիկ աշխատանքները: Խոսելով տարեցների խնամքի կենտրոնների բարեփոխման մասին՝ Զարուհի Բաթոյանը նշել է, որ հաջորդ տարի նախատեսվում է պիլոտային ծրագիր իրականացնել «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում և մատուցվող ծառայություններն արտապատվիրակել մասնավոր կազմակերպությանը: Ինչ վերաբերում է երեխաների խնամքի կենտրոնների հետ կապված գործընթացներին, ապա նախարարությունը շարունակելու է ներկայիս քաղաքականությունը, որի շրջանակում նախատեսվում է մատուցել ցերեկային խնամքի ծառայություններ, կարիքների գնահատման հիման վրա ձևավորել զարգացման կենտրոն՝ կրթական բաղադրիչի գերակայությամբ և մասնավոր հատվածին ներգրավել ծառայությունների մատուցման գործում: Նշվել է, որ, ուսումնասիրությունների համաձայն, ներկայիս գործող կենտրոններում, որոնց մի մասն արդեն լուծարվել է, ավելի շատ աշխատակից է գրանցված, քան երեխա, և նախատեսվող բարեփոխումները հնարավորություն կտան անհամեմատ ավելի շատ երեխաների օգտվել այդ ծառայություններից, քան ներկայում:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վերոնշյալ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և մի շարք հանձնարարականներ տվել հետագա անելիքների մասով: Մասնավորապես, խոսելով նպաստների համակարգի կատարելագործման մասին՝ կառավարության ղեկավարն նկատել է, որ այդ համակարգը պետք է հնարավորինս խրախուսի աշխատանքը, ինչպես նաև կարևոր է քաղաքացիների պատշաճ, շարունակական իրազեկումը բարեփոխման արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին: Երեխաների խնամքի զարգացման նոր կենտրոնների առնչությամբ վարչապետն ընդգծել է՝ առաջնահերթություն պետք է լինի պատշաճ կրթություն ապահովելը, և պետք է գնալ ծառայությունները մասնավոր կազմակերպություններին արտապատվիրակելու ճանապարհով: Նիկոլ Փաշինյանը նաև հանձնարարել է շարունակել աշխատանքը «կեղծ» նպաստառուների հայտնաբերման, կենսաթոշակների՝ անկանխիկ վճարման գործընթացի շրջանակի ավելացման, աշխատանքի և սոցիալական ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառումն ընդլայնելու ուղղությամբ, ինչպես նաև «Աշխատիր Հայաստան» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացման ուղղությամբ:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև տարեվերջ ներկայացնել ոլորտի զարգացման ռազմավարությունը:
Նմանատիպ նյութեր
1232 դիտում
18:38 05-11-2019
Կառավարությունում քննարկվել է առողջապահության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը
671 դիտում
13:19 07-11-2022
Ներկայացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բյուջետային հայտը
Այս բաժնից
553 դիտում
17:00 31-01-2025
Փոդքասթն անում ենք մեր անձնական միջոցներով, վաճառել ենք «Կինոհայրենիք»-ի մեր բնակարանը. Նիկոլ Փաշինյան
1066 դիտում
16:47 31-01-2025
Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են
475 դիտում
16:08 31-01-2025
Մենք չենք կարող հրաժարվել անկլավների օրակարգից, դա ենթադրում է քրեական պատասխանատվություն. Նիկոլ Փաշինյան