1232 դիտում
18:38 05-11-2019
Կառավարությունում քննարկվել է առողջապահության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում նոյեմբերի 5-ին քննարկվել է առողջապահության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկումը ծավալվել է նախարարության 2020թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։ Անդրադարձ է եղել ժողովրդագրական իրավիճակի բարելավման, դեղորայքային ապահովման ուղղությամբ նախատեսվող ու նաև առողջապահության պետական նպատակային ծրագրերին: Արծարծվել են առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների կարողությունների զարգացմանը, պատվաստումներին, դեղերի շուկային, էլեկտրոնային առողջապահության ներդրմանը վերաբերող հարցեր: Պետպատվերով իրականացվող ծրագրերի շրջանակում քննարկվել են սրտի անհետաձգելի ստենտավորման «Ստենտ ֆոր լայֆ», գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժման, 0-18 տարեկան երեխաների բժշկական օգնության ծրագրերի ընթացքին, դրանց շարունակմանը և շահառուների շրջանակի ընդլայնմանն առնչվող հարցեր:
Վարչապետը կարևորել է 2020թ. համար առողջապահության ոլորտում նախանշված միջոցառումների իրականացումը և մի շարք հանձնարարականներ տվել՝ առողջապահության պետական նպատակային ծրագրերի մոնիթորինգի, առաջնային պահպանման բուժհաստատությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման, կառուցվածքային բարեփոխումների և այլ ուղղություններով աշխատանքի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է առողջ ապրելակերպի խրախուսման և ընդհանրապես ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը՝ հանձնարարելով այս հարցերը դիտարկել կառավարության ռազմավարական նպատակադրումների շրջանակում:
Նմանատիպ նյութեր
1723 դիտում
22:48 14-10-2019
Քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը
671 դիտում
13:19 07-11-2022
Ներկայացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բյուջետային հայտը
Այս բաժնից
553 դիտում
17:00 31-01-2025
Փոդքասթն անում ենք մեր անձնական միջոցներով, վաճառել ենք «Կինոհայրենիք»-ի մեր բնակարանը. Նիկոլ Փաշինյան
1066 դիտում
16:47 31-01-2025
Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են
475 դիտում
16:08 31-01-2025
Մենք չենք կարող հրաժարվել անկլավների օրակարգից, դա ենթադրում է քրեական պատասխանատվություն. Նիկոլ Փաշինյան