3038 դիտում
21:30 15-10-2019
Հայաստանի նոր իշխանությունները այս ընթացքում դրսեւորում են ընդգծված հակազգային գործելաոճ. Արմեն Աշոտյան
Ստեղծված իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները, այդ թվում՝ Ազգային Ժողովը, պետք է պատրաստ լինեն լիարժեք հակազդելու ադրբեջանական հակաքարոզչությանը, զինված լինեն գիտելիքներով եւ փաստերով, հետայսու էքսպրոմտներից խուսափելիւ համար։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա մասնավորապես գրել է. «Ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայաստանյան հարվածները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով եւ ԱՊՀ երկրներով։
Ահա այսպիսի կեղծ փաստարկներով լի քարոզչական գրքույկ վերջերս ինտենսիվորեն տարածվում է նաեւ Բրյուսելի եվրոպական ինստիտուտներում։
Այսպիսի համատարած հարձակման համար, ադրբեջանական կողմի անալիզով, կան մի քանի նախադրյալներ, որոնց դեմը պետք է առնել.
1. Նժդեհյան գաղափարախոսության վրա խարսխված Հանրապետականն այլեւս իշխանություն չէ, ներկայացված չէ նաեւ խորհրդարանական պատվիրակություններում, ինչը հարմար առիթ է նման պրոպագանդայի համար։
2. Գարեգին Նժդեհի կերպարն ու ուսմունքը միայն Հանրապետականինը չէ, այլ հայկական ինքնության պահպանման եւ պետականության ամրապնդման կարեւորագույն տարր է, որի թուլացումը անխուսափելիորեն ընկճելու է նաեւ ազգային դիմադրողականությունը։
3. Հայաստանի նոր իշխանությունները այս ընթացքում դրսեւորում են ընդգծված հակազգային գործելաոճ՝ հարվածելով կարեւորագույն ինստիտուտներին. բանակ, եկեղեցի, ընտանիք։
Ստեղծված իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները, այդ թվում՝ Ազգային Ժողովը, պետք է պատրաստ լինեն լիարժեք հակազդելու ադրբեջանական հակաքարոզչությանը, զինված լինեն գիտելիքներով եւ փաստերով, հետայսու էքսպրոմտներից խուսափելիւ համար։
Այս հարվածները միայն Հանրապետականի դեմ չեն, թիրախում Հայաստանն է»։
Նմանատիպ նյութեր
1865 դիտում
14:10 18-04-2021
Ուկրաինան ընդգծված չեզոքություն ցույց տվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում. ուկրաինահայ վերլուծաբան
2843 դիտում
22:08 14-12-2022
Ծանոթացեք նորանշանակ ԿԳՄՍ նախարար, հակազգային տար՝ ժաննա Անդրասյանի հետ. Արթուր Թովմասյան
1279 դիտում
08:57 01-02-2024
Հասարակությունը «թաղում» է իշխանությունների հակազգային նախաձեռնությունը. «Փաստ»
Այս բաժնից
1051 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
613 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը