3176 դիտում
23:52 16-10-2019
Չկա ռացիոնալ մարդ, ով կարող է ասել, որ դա այդպես չէ. Արթուր Ղազինյանը` Միքայել Մինասյանի հոդվածի մասին
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը ոչ միայն կիսում է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի գնահատականը, թե Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթը, այլ նաև գտնում է, որ բոլոր ռացիոնալ մտածողների հայտարարություններում այդ մտահոգությունը կարմիր թելով անցնում է, հայտնում է [url=https://https://www.tert.am/am/news/2019/10/16/ghazinyan/3119198?fbclid=IwAR3qq5_zKV1tc_T20s58UvECVEmyNQBRBqUANBB9N58AywCjnr2xofR54F8]Tert.am[/url]-ը։
«Չկա ռացիոնալ մարդ, ով կարող է ասել, որ դա այդպես չէ, չկա մեկը, ով իրականում մտածում է պետության և պետականության, պետական ազգային ինստիտուտների արդյունավետ գործունեության, վստահության, կանխատեսելի քաղաքականության մասին և հակառակը ասի»,-ասաց նա:
Արթուր Ղազինյանը նշեց, որ այս պահին, կարծես թե, ոչ այդքան տեսանելի գործընթաց է ընթանում` նոր քաղաքական կենտրոնի ձևավորման առումով: «Դա հների և նորերի այլընտրանքի ապագայի քաղաքականությունն է, և այդ պետականակենտրոնության գաղափարը օրեցօր դառնում է առավել ակտուալ և ավելի ընկալելի: Հետևաբար ցանկացած օժանդակություն և ցանկացած լրացում այս գործընթացին ի վերջո ուժեղացնելու է պետության և պետականության դիրքերը»,-ասաց նա:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/10/16/ghazinyan/3119198?fbclid=IwAR3qq5_zKV1tc_T20s58UvECVEmyNQBRBqUANBB9N58AywCjnr2xofR54F8]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
4303 դիտում
11:11 17-12-2019
Ում հետ են հանդիպել և ինչ են քննարկել Արթուր Վանեցյանն ու Արթուր Ղազինյանը Մոսկվայում. «Ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1315 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
784 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch