2343 դիտում
10:07 17-10-2019
Խանութներից անհետացել է կաթի փոշին․ ի՞նչն է դեֆիցիտի պատճառը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կաթի փոշու դեֆիցիտ է: Երևանյան սուպերմարկետներում, առևտրի մանր կենտրոններում տևական ժամանակ է, ինչ կաթի փոշի չկա: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների պատմելով՝ երբ վաճառողներից հետաքրքրվում են, թե երբ կաթի փոշի կունենան, անորոշ արձագանք են ստանում՝ թե, գիտեք, չենք ստանում: «Էլնոր» ընկերությունը, որ այս փոշու հիմնական մատակարարն է, հրաժարվեց տեղեկություն տալ, թե ինչն է այս դեֆիցիտի հիմնական պատճառը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 3 հազար 323 տոննա կաթի փոշի, այդ թվում՝ կաթ և սերուցք՝ խտացրած կամ քաղցրացրած: Իսկ, ահա, նախորդ տարվա ընթացքում նշված ապրանքատեսակներից Հայաստան ներմուծվել է 3 հազար 572 տոննա Բելգիայից, Գերմանիայից, ՌԴ-ից ու այլ երկրներից:
ՍԱՏՄ-ից էլ տեղեկացանք, որ այսօր Հայաստան կաթի փոշի ներկրում են 25 ընկերություններ, սակայն անուններ չնշեցին՝ պարզաբանելով, թե անհրաժեշտ է դա նրանց հետ համաձայնեցնել: Ու այդպես էլ անհասկանալի մնաց՝ ինչու է խանութներից անհետացել կաթի փոշին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7060 դիտում
11:11 20-05-2020
Ռուսաստանի մի շարք մարզերում խանութներից անհետացել է հայկական ծխախոտը․ «Իրավունք»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»