115398 դիտում
21:21 30-01-2017
Ինչպես է կասկածելի մանկական կաթի փոշին, որով երեխա է թունավորվել, հայտնվել Հայաստանում, իսկ նրա վրա առկա է ադրբեջանական ֆեյսբուքյան էջի հասցե. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 30-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին էին դիմել ընթերցողներից և ներկայացրել Nutrilon ապրանքանիշի՝ մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված կաթի փոշի:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում գնողները, ովքեր խնդրեցին, որպեսզի չհրապարկվի իրենց անունները, ասում էին, որ կաթի փոշին գնել են Վաղարշապատ քաղաքի խանութներից մեկից, առանց ինչ-որ կասկածանքներ ունենալու մի քանի անգամ կերակրել են երեխային այդ փոշով, ինչից հետո երեխան սրտխառնոց է ունեցել և ամեն անգամ փսխել է:
Երեխային տեղափոխել են հիվանդանոց և ստուգումներից հետո հայտնել են, որ նրա սրտխառնոցների պատճառը ամենևին էլ կաթի փոշուց չէ: Հավելեցին, որ այդպիսի պատասխանը սպասում էին, քանի որ հենց բժիշկներն են խորհուրդ տվել, որ երեխային կերակրեն միայն այդ փոշիով:
Մեր զրուցակիցների ներկայացրած կաթի փոշու տուփից պարզ է դառնում, որ այն արտադրված է 2015 թվականի դեկտեմբերի 9-ին և պիտանի է միչև 2017 թվականի հունիսի 6-ը, այսինքն՝ մոտ 5 ամիս է մնացել պիտանելիության ժամկետի ավարտին, սակայն գրեթե բոլոր դեղատներում վաճառվում է միայն նույն խմբաքանակի կերը, ինչի մեջ համոզվեցինք տարբեր դեղատներ այցելելուց հետո:
Մեր տեղեկություններով՝ նշված կաթի փոշին Հայաստան է ներկրում «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանին:
Ի դեպ, երբ պոկում ենք ներկրող ընկերության պիտակը, նոր հասկանում ենք, որ այն արտադրված է Ադրբեջանում:
[b]
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանն է [/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0810191001485797861126788.jpg[/img]
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
2337 դիտում
10:07 17-10-2019
Խանութներից անհետացել է կաթի փոշին․ ի՞նչն է դեֆիցիտի պատճառը․ «Ժողովուրդ»