211652_close_icon
views-count3263 դիտում article-date 11:55 18-10-2019

Եթե ասելիք ու անելիք ունես, ապա դրանց հանրայնացման ձևերը միշտ էլ կգտնվեն. Անժելա Թովմասյան

[b]«Հայելի» ակումբի նախագահ «Հայելու առաջ» հաղորդաշարի հեղինակ-վարող Անժելա Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրում է. [/b] «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ հեղինակային հաղորդաշարը՝ «Հայելու առաջ»–ը, արդեն մի քանի շաբաթ է եթերում չէ։ Ոչ իմ նախաձեռնությամբ։ Չեմ ուզում մեկնաբանել ու գնահատականներ տալ, թե ինչու է այդպես ստացվել։ Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է։ Այնպես է ստացվել, որ «սիրո և հանդուրժողականության» թիրախում մեր ընտանիքն է հայտնվել, բայց ես սա ընդամենն արձանագրում եմ սոսկ փաստի, այլ ոչ տրտնջալու համար։ «Կենտրոնում» իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է։ Ես շնորհակալ եմ «Հայելու առաջ» հաղորդաշարի անդավաճան հեռուստադիտողներից։ Շնորհակալ եմ նաև «Կենտրոն» հեռուստաընկերության թիմից՝ երկար տարիների համատեղ աշխատանքի համար։ Ես համոզված եմ, որ ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է։ Եթե ասելիք ու անելիք ունես, ապա դրանց հանրայնացման ձևերը միշտ էլ կգտնվեն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր