211652_close_icon
views-count3764 դիտում article-date 22:13 18-01-2019

Սերժ Սարգսյանն ունի ասելիք և անելիք. Շարմազանովը բացեց գաղտնիքը

Սերժ Սարգսյանը չի հեռացել ակտիվ քաղաքականությունից, Հանրապետական կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն օրակարգում չկա։ Այս մասին այսօր՝ հունվարի 18–ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանը, որն այսօր վարել է ԳՄ նիստը, պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, Շարմազանովը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ունի ասելիք և անելիք: Բայց ինքը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից։ Եթե ակտիվ քաղաքականությունը միայն ԶԼՄ–ների հետ շփումն է, ուրեմն լիքը ճ կլասի գործիչներ կան, որոնք հիմա պիտի ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար լինեին»,– ասաց նա։

Նմանատիպ նյութեր