1734 դիտում
17:58 18-10-2019
Ծաղկաձորում սուբվենցիոն ծրագրով կկառուցվի արվեստի դպրոցի շենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Ծաղկաձորում էր, որտեղ հետևել է Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Հիշեցնենք, որ պետական բյուջեի աջակցությամբ, համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Ծաղկաձորում նախատեսված է իրականացնել 3 ծրագրեր.
• մանկական արվեստի դպրոցի շենքի կառուցում
• մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգում
• համայնքի փողոցների հիմնանորոգում, մայթերի լայնացում:
Մարզպետն այցելել է արվեստի դպրոցի տարածք, ծանոթացել մեկնարկելիք աշխատանքների մանրամասներին:
Նշենք, որ շենքի կառուցման մրցույթը կայացել է, պայմանագիրը կնքման փուլում է:
Ներկայում Ծաղկաձորի արվեստի դպրոցն ունի 67 սան:
Այնուհետև Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ծաղկաձորի մանկապարտեզ, որտեղ սուբվենցիայի շրջանակում իրականացվում են բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո մանկապարտեզն ունենալու է ընդարձակ բակ՝ մարզասարքերով հագեցած խաղահրապարակով:
Այստեղ ամբողջովին փոխվելու է ջրահեռացման համակարգը, որը երկար տարիներ խնդիր է հանդիսացել ամբողջ համայնքի համար, կառուցվելու են հենապատեր, լայնացվելու են մայթեզրերը:
Ներկայում մանկապարտեզ է հաճախում 74 երեխա:
Շահած այս ծրագրի արժեքը 81.900.000 դրամ է: Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 50% / 50% համաֆինանսավորմամբ:
Մարզպետը ծանոթացել է նաև Մայիսյան փողոցն ընդգրկող ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Նշենք, որ պետական բյուջեի աջակցությամբ իրականացվում են ներհամայնքային փողոցների հիմնանորոգման և մայթերի լայնացման աշխատանքներ:
Շահած պայմանագրի արժեքը 31.374.100 դրամ է, որից 14.118.345 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 17.255.755 դրամը (55%) ՝ համայնքի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3290 դիտում
23:27 26-06-2020
Ծաղկաձորում կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են հսկայածավալ աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1366 դիտում
14:20 20-10-2024
Ծաղկաձորում 103 մլն. 865 հազար դրամ կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի համար
Այս բաժնից
700 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»