1382 դիտում
19:59 18-10-2019
ԱԻՆ փրկարար ծառայությունում խորհրդակցություն է անցկացվել. տրվել են մի շարք հանձնարարականներ
Հոկտեմբերի 18-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
ՀՀ ԱԻ ՓԾ ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և փրկարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 16476 զանգ, 713 դեպք-պատահար: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 142, ճանապարհատրանսպորտային պատահարների 56 դեպք: Դեպք-պատահարների հետևանքով զոհվել է 4 մարդ:
Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը՝ «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումների անցկացման պատշաճ մակարդակն ապահովելու նպատակով, Երևան քաղաքում տեղակայված հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներին հանձնարարեց իրականացնել ուժեղացված հերթապահություն:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվեց Շիրակի մարզում ՝ ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ, Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ անցկացված «Աղետի կամ ռազմական գործողության հետևանքով միգրացիոն հոսքերի կառավարում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը:
Արտակ Նահապետյանը շնորհակալություն հայտնեց ուսումնավարժանքը բարձր մակարդակով անցկացնելու համար և հանձնարարեց պարգևատրել աչքի ընկած փրկարար ծառայողներին:
Փրկարար ծառայության տնօրենին զեկուցվեց նաև հրշեջ-փրկարարական ջոկատներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արտակ Նահապետյանը տվեց ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
1983 դիտում
16:03 22-02-2019
ԱԻՆ փրկարար ծառայությունում խորհրդակցություն է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
775 դիտում
16:33 22-03-2019
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը խորհրդակցություն է անցկացրել և տվել հանձնարարականներ
Այս բաժնից
562 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
964 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում