211652_close_icon
views-count2234 դիտում article-date 09:37 19-10-2019

Ինչու՞ հայ լրագրողներին Վրաստան մուտքի արտոնագիր չեն տվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրացական մեր աղբյուրները հայտնում են, որ Ախաքալաքում ներկլանային բախման հավանականությունը գնալով մեծանում է, և կողմերը հարմար առիթի են սպասում հաշիվներ մաքրելու համար: Հոկտեմբերի 4-ին իրար էին բախվել ախալքալաքյան երկու կլանների ներկայացուցիչներ. մի կողմից՝ օլիգարխ Իվանիշվիլու թիմակից Հենզել Մկոյանի եղբայրը, իսկ մյուս կողմից՝ Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի որդին: Մկոյանի եղբայրը տեղափոխվել էր հիվանդանոց: Վրացական մեր աղբյուրը պնդում է, որ հայ լրագրողներին Վրաստան մուտքի արտոնագիր չտալը կարող էր բացատրվել նաև այն հանգամանքով, որ լրագրողները մեկնելու էին Ախալքալաք, իսկ վրացական իշխանությունները զգուշանում են իրավիճակը էլ ավելի լարելու փորձերից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր