211652_close_icon

Լևոն Քոչարյանին ու նրա կնոջը՝ երգչուհի Սիրուշոյին, ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն տրամադրել. Ժամանակ

views-count12520 դիտում article-date 10:10 08-05-2015
«Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին ու նրա կնոջը՝ երգչուհի Սիրուշոյին, այս անգամ չի հաջողվել մեկնել ԱՄՆ: Մեր տեղեկություններով՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չի տրամադրել մուտքի արտոնագիր: Բանն այն է, որ երեխա ունենալու նպատակով ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ նրանք խախտել են մուտքի արտոնագրի սահմանված ժամկետը: Տեղեկության հավաստիությունը ճշտելու համար երեկ զանգահարեցինք Սիրուշոյին, ով վրդովվեց ոչ աշխատանքային ժամի իրեն զանգելու համար և հորդորեց աշխատանքային հարցերով դիմել իր ներկայացուցչին: Ամեն դեպքում, Սիրուշոն չհերքեց, որ մերժել են արտոնագիր տրամադրել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր