211652_close_icon
views-count6510 դիտում article-date 23:13 11-08-2016

Հայաստանի և Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 օր չգերազանցող ժամկետով

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը: Փոխըմբռնման հուշագրով Հայաստանի և Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 (իննսուն) օր չգերազանցող ժամկետով՝ 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր