211652_close_icon
views-count5314 դիտում article-date 14:12 19-10-2019

Մարդու իրավունքների պաշտպանը ներառական կրթության խրախուսման համար հայտարարում է շարադրությունների մրցույթ

Ներառական կրթությունը խրախուսելու համարՀայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում հայտարարում է «Իմ ընկեր․․․»թեմայով շարադրությունների մրցույթ։ Ներառումը մարդկանց համատեղ կրթվելու, աշխատելու և որպես հասարակության լիարժեք անդամ հանդես գալու հնարավորությունն է։ Ներառական կրթությունն ամբողջովին չի կարող գործել, քանի դեռ մեր ընտանիքներում, հասարակությունում խտրական վերաբերմունք կա հաշմանդամություն ունեցող երեխայի նկատմամբ։ Ստեղծագործական աշխատանքի միջոցով յուրաքանչյուր երեխա իր օրինակով պետք է ցույց տա, թե ինչպես կարող է իր ընկերոջ նկատմամբ վերաբերունքով փոխել աշխարհը՝ դարձնելով այն ներառական ու համերաշխ։ Մրցույթի պայմանները 1. «Իմ ընկեր․․․» վերնագրով շարադրությունների մրցույթին ( օրինակ՝ «Իմ ընկեր Անին», «Իմ ընկեր Դավիթը» ) կարող են մասնակցել 5-9-րդ դասարանների աշակերտները։ Երեխաները պետք է ներկայացնեն, թե ինչ է իրենց պատկերացմամբ ներառական կրթությունը, ինչպես կարող են ստեղծել ներառական միջավայր՝ իրենց օրինակով պատմելով պատմություններ ընկերների մասին, որոնք օրինակելի կլինեն հասարակության համար։ 2. Շարադրության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 200 բառը։ 3. Շարադրությունները երեխաները պետք է գրեն ինքնուրույն։ 4. Մրցույթին ներկայացվող շարադրություններն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին կամ 0002, Երևան, Պուշկին 56ա հասցեով։ Աշխատանքի հետ միասին պետք է ներկայացնել անուն, ազգանուն, հայրանունը, տարիքը, դասարանը, դպրոցը, բնակության վայրը, կոնտակտային տվյալները։Ոչ ամբողջական անձնական տվյալներով ներկայացված շարադրությունները չեն մասնակցի մրցույթին։ 5. Մրցույթը մեկնարկում է 2019 թ. հոկտեմբերի 19-ից։ Շարադրությունները պետք է ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը (ներառյալ): Ժամկետից ուշ ներկայացված շարադրությունները չեն դիտարկվի։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբեր ամսին։ Հաղթողներին սպասվում են մրցանակներ։ Լավագույն շարադրությունները երեխաների համաձայնության դեպքում կհրապարակվեն։ Առաջարկում ենք մասնակից դառնալ #փոխիրաշխարհը կոչի տարածմանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ օգտագործելով համապատասխան շրջանակը ձեր էջի գլխավոր լուսանկարում։ Անցիր հղումով։ https://bit.ly/32rhxq4 Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին՝ զանգահարելով 091-00-88-12 կամ 010-53-76-34 հեռախոսահամարով։

Նմանատիպ նյութեր