211652_close_icon
views-count1330 դիտում article-date 13:09 22-02-2022

Համաշխարհային փոստային միությունը հայտարարում է նամակագրական շարադրությունների միջազգային մրցույթ

ՀայՓոստը մասնակցում է Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) հայտարարած նամակագրական շարադրությունների միջազգային 51-րդ մրցույթին: Մրցույթի նպատակն է նամակ գրելու արվեստի միջոցով բարելավել գրագիտությունը, ստեղծագործական հմտությունները և կատարելագործել լեզվական ունակությունները:  

Մրցույթի թեման է «Գրի՛ր նամակ որևէ ազդեցիկ անձի՝ բացատրելով, թե ինչու և ինչպես է պետք գործել կլիմայական ճգնաժամի պարագայում», որին կարող են մասնակցել 9-15 տարեկան դպրոցականները:

Նամակներն անհրաժեշտ է մինչև 2022 թվականի ապրիլի 21-ը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ փոստային ծառայության միջոցով՝ ՀայՓոստ ՓԲԸ, Երևան, 0002, Սարյան 22, Ֆիլատելիայի բաժին:

Մրցույթի արդյունքում լավագույն ճանաչված նամակը ՀայՓոստը կներկայացնի ՀՓՄ միջազգային բյուրո՝ միջազգային մրցույթին մասնակցելու համար:

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութից («Մրցույթի կանոնները») կամ զանգահարել ՀայՓոստ ընկերության Ֆիլատելիայի բաժին +374 91 205 243 հեռախոսահամարով, կոնտակտային անձ՝ Աննա Բարխուդարովա: 

Մրցույթի հայաստանյան փուլը իրականացնում են ՀայՓոստը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները:

 Հիշեցնենք, որ Հայաստանի մասնակիցները երկու անգամ հայտնվել են Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) հայտարարած նամակագրական շարադրությունների միջազգային մրցույթի լավագույն տասնյակում: 

Նմանատիպ նյութեր