Քլինթոնը գժվել է. Թրամփի արձագանքը՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարի հայտարարությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում արձագանքել է երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությանը, որում վերջինս մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների մեղադրել է Ռուսաստանի հետ ունեցած կապերի մեջ։
Թրամփը հիշեցրել է, որ Քլինթոնը Հավայան կղզիներից ընտրված ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Հաբբարդին անվանել է «Ռուսաստանի ֆավորիտուհի», իսկ «կանաչների» կուսակցությունից նախագահի թեկնածու Ջիլլ Սթայնին՝ «Ռուսաստանի գործակալ»։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ իրեն ևս անվանել են «Ռուսաստանի մեծ սիրահար»։
«Այո, ինձ դուր են գալիս ռուսները, ինչպես և մնացած մարդիկ»,-գրել է Թրամփը՝ հավելելով, որ «Հիլարի Քլինթոնը գժվել է»։