11130 դիտում
23:06 20-10-2019
Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է «Հայելի» ակումբի դեմ հարձակումը
Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) [url=https://europeanjournalists.org/blog/2019/10/08/armenia-journalists-union-denounced-attack-on-pro-opposition-online-portal-hayeli/]հայտարարություն[/url] է տարածել «Հայելի» ակումբի դեմ տեղի ունեցած հարձակման կապակցությամբ՝ դատապարտելով այն։
Հայտարարությունում ասվում է.
«Կառավարության աջակիցների մի խումբ հոկտեմբերի 5-ին հարձակում է գործել առցանց լրատվամիջոց «Հայելի» ակումբի վրա, որը բավականին քննադատական վերաբերմունք ունի հայաստանյան իշխանությունների նկատմամբ: Խումբը ձվեր է նետել մայրաքաղաք Երևանում գտնվող գրասենյակի ուղղությամբ և մուտքի մոտ փակցրել վիրավորական պաստառներ:
Չորս կասկածյալները հայտնի են՝ որպես ՀՀ վարչապետի աջակիցներ, և բողոքում էին ընդդեմ նախորդ շաբաթ կայքում հրապարակված նյութի վերնագրի, որը նրանք համարում են ադրբեջանամետ. «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին» վերնագրի մասին է խոսքը: Հոդվածը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային արձագանքն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը:
«Նրանց բախտը բերել է, որ դուռը փակ էր: Մենք պատրաստվում էինք նույնն անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ»,- ասաց հարձակում գործած երիտասարդներից մեկը, իսկ մյուսը պահանջեց, որ լրատվամիջոցը պետք է փակվի:
«Հայելի» ակումբը արարքը բնութագրեց՝ որպես քաղաքական հետապնդում, և իրավապահ մարմիններին կոչ արեց համապատասխան գործողություններ նախաձեռնել:
Ոստիկանությունը քննում է լրագրողների մասնագիտական և օրինական աշխատանքի խոչընդոտման փորձի վերաբերյալ նյութերը, ինչը Հայաստանում հանցագործություն է համարվում: Չորս երիտասարդները հարցաքննվել և ստորագրությամբ ազատ են արձակվել:
Հարձակումը դատապարտվել է ՀՀ օրենսդիր մարմնում ներկայացված կուսակցությունների և կառավարության մի շարք անդամների կողմից:
Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միանում է իր հայաստանյան գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով այս հարձակումը: Մեր գործընկերներն իշխանություններից պահանջում են ապահովել լրագրողների անվտանգությունը:
Այս հարձակումը Հայաստանում լրատվամիջոցների շուրջ լարված մթնոլորտի ընդամենը մի օրինակ է, որտեղ վերջին ամիսներին լրագրողների, մամուլի և խոսքի ազատության դեմ ուղղված հռետորաբանությունն ու ատելության խոսքն ավելանում են»:
Նմանատիպ նյութեր
1722 դիտում
18:58 05-10-2019
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է «Հայելի» մամուլի ակումբի դեմ այսօր տեղի ունեցած հարձակումը
2551 դիտում
21:46 06-10-2019
Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը դատապարտել է «Հայելի» մամուլի ակումբի վրա տեղի ունեցած հարձակումը