4445 դիտում
10:23 22-10-2019
2000 դոլար՝ պաշտոնի դիմաց․ Պն պաշտոնյան հայտնվել է մեղադրյալի աթոռին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՊՆ զորամասի ռադիոհետախուզության և ուղորոշման կենտրոնի պետ Ա. Խաչատրյանը, հայտնվել է մեղադրյալի աթոռին: Նա տեղեկացել է, որ մեկ այլ զորամասի զինծառայող, լեյտենանտ Հ. Խաչատրյանը ցանկանում է տեղափոխվել ռադիոհետազոտության կենտրոն:
Ա. Խաչատրյանը, ձևացնելով, թե, իբր, վերադասների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Հ.Խաչատրյանին նշված կենտրոն տեղափոխելու գործընթացը կազմակերպելու համար, ասել է, թե անհրաժեշտ է նրանց փոխանցել խոշոր չափերի` 965.140 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար: Պայմանավորվածության համաձայն` նույն օրը Հ. Խաչատրյանը Ա. Խաչատրյանին նախ փոխանցել է 868.626 ՀՀ դրամին համարժեք 1800 ԱՄՆ դոլարը, իսկ 96.514 ՀՀ դրամին համարժեք 200 դոլարը Հ. Խաչատրյանը Ա. Խաչատրյանին փոխանցել է միջնորդի` Ա. Մովսիսյանի միջոցով, այդկերպ խաբեության եղանակով կաշառք է ստացել և դրդել խոշոր չափի կաշառք տալու փորձին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1932 դիտում
12:56 03-09-2014
Պայթյուն մի փոքր կայծից. Ովքե՞ր պետք է նստած լինեին մեղադրյալի աթոռին. տեսանյութ
4713 դիտում
14:11 20-06-2017
Պաուլու Բարբոզա. Ամեն ինչ գնում է նրան, որ Ռոնալդուն կհայտնվի մեղադրյալի աթոռին
1015 դիտում
16:39 04-05-2023
Զելենսկին պատմել է՝ երբ աշխարհը կկարողանա տեսնել Պուտինին Հաագայում մեղադրյալի աթոռին
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը