2056 դիտում
18:19 22-10-2019
Արսեն Բաբայանի ձերբակալումն իրավական «բեսպրիդելի» ցուցադրություն է, ինչպես նաև խոսքի ազատության ճնշում. Աղասի Ենոքյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արսեն Բաբայանի ձերբակալությունը մի քանի նպատակ է հետապնդում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ տեղի ունեցող իրավական գործընթացներին և ՀՀ ներքաղաքական ներկայիս իրավիճակին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/10/22/yenokyan/3123155?fbclid=IwAR3xiYBIE4nDCoEn6kc9bRWjuaeYAJ5zv16QU9r3s7ASI0CBUYr_AMFaMgc]Tert.am[/url]-ը։
«Այս ձերբակալությունը առաջինը՝ ոչ միայն իրավական« բեսպրիդելի» արտահայտում է, այլ այդ «բեսպրիդելի» ցուցադրությունն է բոլորին, որ հասկանան՝ բոլորին ցանկացած պահին, ցանկացած հանգամանքների դեպքում կարելի է գտնել ինչ-որ հոդվածների համադրություն, ըստ որի՝ նրանց կարելի է ձերբակալել»,- ներկայացրեց քաղաքագետը:
«Երկրորդը՝ սա լրացուցիչ ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ, որպեսզի նա վերջապես հրաժարվի ՍԴ-ի նախագահի իր պաշտոնից: Եվ երրորդ՝ սա խոսքի ազատության նկատմամբ ճնշում է, որովհետև պարոն Բաբայանը ակտիվ հասարակական դիրքորոշում ուներ և շատ հաճախ էր քննադատական խոսքերով հանդես գալիս»,- ասաց նա:Քաղաքագետը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում չկա այնպիսի մի մարդ, որի նկատմամբ հնարավոր չլինի իրավական միջոցներով քրեական գործեր հարուցել: Բաբայանի գնահատմամբ՝ Փաշինյանը այս հայտարարությամբ նկատի ուներ, որ Հայաստանում բոլորը մեղավորներ են:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/10/22/yenokyan/3123155?fbclid=IwAR3xiYBIE4nDCoEn6kc9bRWjuaeYAJ5zv16QU9r3s7ASI0CBUYr_AMFaMgc]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37294 դիտում
11:30 10-11-2020
«Մեղավոր եմ, որ չեմ կարողացել շատ բարձր գոռալ այն մասին, թե ինչպես է Նիկոլը Արցախը խուրդում»․ Աղասի Ենոքյան
2174 դիտում
23:12 06-03-2022
Հնարավորությունից բացի, այս ճգնաժամը նաև խոշորագույն ռիսկեր է պարունակում. Աղասի Ենոքյան
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»