211652_close_icon
views-count37294 դիտում article-date 11:30 10-11-2020

«Մեղավոր եմ, որ չեմ կարողացել շատ բարձր գոռալ այն մասին, թե ինչպես է Նիկոլը Արցախը խուրդում»․ Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «MEA CULPA Մեղավոր եմ, որ երբ պատանի Նիկոլը եկավ խմբագրություն, իրեն փորձում էի օգնել, որ գրել սովորի, Մեղավոր եմ, որ երբ պատանի Նիկոլին ուղարկում էինք արաղի, իրեն էլ էի մի բաժակ լցնում, Մեղավոր եմ, որ երբ Վանոն Նիկոլի համար թերթ սարքեց, այնտեղ հոդվածներ եմ գրել, Մեղավոր եմ, որ Գագիկ Ծառուկյանի տված Նիվան հրդեհելու պատմության մեջ օգնել եմ, որ Նիկոլը մեղադրի Ծառուկյանին, Մեղավոր եմ, որ Նիկոլի թերթի համար օգնել եմ գովազդներ կազմակերպել, Մեղավոր եմ, որ անսալով Նիկոլի սադրանքին, մտա «Իմպիչմենտի» ցուցակ, Մեղավոր եմ, որ մնալով ընդհանուր թրենդի մեջ Հայաստանի պրոբլեմը համարում էի կոռուպցիան ու պայքարում էի դղյակների դեմ`դրանով նպաստելով պոպուլիստ լակոտների օրակարգին, Մեղավոր եմ, որ մեդիա հարթակներ եմ զարգացրել, որոնք հետո ծառայել են պոպուլիզմի տարածմանը՝ ընդդեմ ՀՀ շահերի, Մեղավոր եմ, որ պարզապես հոգնել ու զզվել եմ նախկիններից ու արտագաղթել եմ, Մեղավոր եմ, որ ողջունել եմ հեղափոխությունը, Նիկոլին փորձել եմ ներկայացնել Հայաստանի զարգացման կոնկրետ ծրագրեր, առանց պատկերացնելու, որ գանձագողների այս թայֆին նման հեռանկարներ պետք չեն, Մեղավոր եմ, որ չեմ կարողացել շատ բարձր գոռալ այն մասին, թե ինչպես է Նիկոլը Արցախը խուրդում, Մեղավոր եմ, որ երբեմն վախեցել եմ ֆեյքերից ու զոմբիներից ու ամեն պահի չեմ բողոքել Նիկոլի ռեժիմի այլանդակությունների դեմ, Մեղավոր եմ, որ Նիկոլը Արցախը հանձնեց, որովհետեւ բավականաչափ բարձր չէր իմ ձայնը, Մեղավոր եմ, որ բոլորս չենք հասկանում, որ մեղավոր ենք ու մեզանից դուրս մեղավորներ ենք փնտրում»։

Նմանատիպ նյութեր