70151 դիտում
18:39 22-10-2019
37 տարեկան հասակում կյանքից հեռացել է դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազը
Տևական հիվանդությունից 37 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հեղինե Սարգսի Բադալյանը: Այդ կապակցությամբ ցավակցական խոսք է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը.
«Խոր ցավով տեղեկացա մեր սիրելի գործընկեր, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հեղինե Բադալյանի անժամանակ մահվան մասին:
Չափազանց ծանր և դժվար է ափսոսանքի, սփոփանքի խոսքեր գտնել երիտասարդ, կյանքի բերկրանքը լիարժեք չզգացած մարդու, առավել ևս գործընկերոջ կորստի դեպքում:
Իր մարդկային նկարագրով, համեստությամբ, բոլորի հետ հաղորդակցվելու կարողությամբ ու անկեղծությամբ Հեղինե Բադալյանը վայելում էր ողջ կոլեկտիվի սերն ու հարգանքը: Նա մշտապես աչքի է ընկել իր պարտականությունների կատարման, իր առջև դրվող խնդիրներին մեծ պատասխանատվությամբ մոտենալու հատկությամբ, անխոնջ, անտրտունջ աշխատանքով, բարեխղճությամբ ու հոգատարությամբ:
ՀՀ գլխավոր դատախազությունում իր հետ աշխատած, իրեն ճանաչած մարդկանց սրտերում Հեղինե Բադալյանը լույսի շող, ջերմություն, բարություն և թանկ հուշեր թողեց, ինչպես նաև դառը կսկիծ՝ իր չվայելած երիտասարդության, կյանքի և կիսատ թողած երազանքների համար:
Անձամբ իմ և ՀՀ գլխավոր դատախազության ողջ անձնակազմի կողմից ցավակցում եմ մեր սիրելի գործընկերոջ հարազատներին, ընկերներին, մտերիմներին այս անդառնալի, խիստ անժամանակ և ծանր կորստի համար: Համբերություն ու տոկունություն եմ մաղթում այս դժվարին պահին»:
Կենսագրությունը
Հեղինե Բադալյանը ծնվել էր 1982 թ. օգոստոսի 14-ին, Երևան քաղաքում:
1999-2005 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ ստանալով պետական և մունիցիպալ կառավարման բակալավրի, ապա մագիստրոսի աստիճաններ:
2007-2010 թթ. սովորել է Երևանի մենեջմենթի համալսարանում՝ ստանալով իրավաբանի կրթություն:
2011-2013 թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան:
Աշխատանքային գործունեությունն սկսել է 2003 թվականի օգոստոսից՝ Մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես խմբագիր:
2003-2013 թթ. աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ նախ որպես աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա աշխատակազմի ղեկավարի օգնական, նախարարի տեղակալի օգնական:
2013 թ. տեղափոխվել է դատախազության համակարգ, նախ՝ որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի քարտուղարության գլխավոր մասնագետ:
ՀՀ գլխավոր դատախազի 2018 թ. ապրիլի 7-ի հրամանով նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ՝ ստանալով արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած չէր:
Նմանատիպ նյութեր
2816 դիտում
18:05 07-12-2014
55 տարեկան հասակում կյանքից հեռացել է թարգմանիչ, գրող Սամվել Մկրտչյանը
5904 դիտում
14:59 04-05-2017
104 տարեկան հասակում կյանքից հեռացել է շվեյցարացի հայտնի դերասան Լուկաս Ամմաննին
3264 դիտում
16:56 23-10-2019
82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին