53922 դիտում
19:34 22-10-2019
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամաններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանը և ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ թոշակի անցնելու կապակցությամբ։