211652_close_icon
views-count105937 դիտում article-date 12:56 24-01-2020

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամաններով մայրաքաղաքի և մարզերի մի շարք ոստիկանապետեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով՝ Ռաֆայել Պողոսյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից՝ ուղարկվելով ոստիկանության կադրերի ռեզերվ։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Արթուր Շմավոնյանը նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Իգոր Մեսրոպյանը ազատվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Արթուր Զոհրաբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Արմեն Գասպարյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Կարեն Բունիաթյանը ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ։ Իսկ Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանը Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։ Ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Վարդան Վարդանյանը, իսկ նրա փոխարեն Էրեբունու ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Խորեն Բարխոյանը։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Պավել Օրդյանը ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Անդրանիկ Շահբազյանն ազատվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Անդրանիկ Մելոյանն ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ։

Նմանատիպ նյութեր