211652_close_icon

Ինձ խուզարկելը նաև իմ պաշտպանյալի իրավուքների ոտնահարում է, եթե ես չկարողացա դա կանխել, ես էլ ի՞նչ փաստաբան. Երվանդ Վարոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

views-count13536 դիտում article-date 23:05 01-03-2017
Վերջերս փաստաբանների մի խումբ հանդես եկավ հայտարարությամբ, որ քրեակատարողական հիմնարկներում ենթարկվում են խուզարկության, իսկ երբ հրաժարվում են խուզարկությունից, արգելվում է նրանց տեսակցել իրենց պաշտպանյալներին: Այս հարցի առնչությամբ հանդիպել էին նաև Արդարադատության նախարարն ու Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Փաստաբաններին խուզարկելու, ՔԿՀ վարչության հանրային կապերի բաժնի պարզաբանման, փաստաբանների անելիքի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ: -[b]Պարո՛ն Վարոսյան, բոլորովին վերջերս փաստաբանների մի խումբ հայտարարում է, որ քրեակատարողական հիմնարկներում ենթարկվում է խուզարկության: Ինչպես տարանջատել զննությունն ու խուզարկությունը, և ինչո՞ւ է զննությունը վերածվում խուզարկության:[/b] -Զննությունը թույլատրելի է և այն միշտ իրականացվել է նորմալ, ուղղակի պարբերաբար լինում են էտապներ, երբ զննությունը վերածվում է խուզարկության: Երբեք քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներն իրենց գործողությունները խուզարկություն չեն անվանում և չեն էլ անվանել նախկինում: Որն է դրանց տարբերությունը: Զննությունը, դա արտաքին զննություն է, ցանկացած միջամտություն արդեն վերածվում է խուզարկության: Ցանկացած գործողություն, որ բացի բուն դիտելուց միջամտություն է պարունակում, դա խուզարկություն է: Թե ինչո՞ւ է ժամանակ առ ժամանակ նման բան տեղի ունենում, չեմ կարող բացատրել, բայց կարծում եմ, որ քրեակատարողական հիմնարկները ունեն բավականաչափ տեխնիկական սարքավորումներ, որպեսզի իրենց զննությունն անեն արդյունավետ՝ առանց դա խուզարկության վերածելու: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/03/01/varosyan/2294952]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր