211652_close_icon
views-count6899 դիտում article-date 11:01 23-10-2019

Թաթան, Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը հայտարարագրել են իրենց եկամուտները. ՊԵԿ

Հարկային վարչարարության եւ առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաեւ համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրած երգիչների՝ իրենց եկամուտները հայտարարագրել են նաեւ Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթա), Արման Հովհաննիսյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին ՊԵԿ-ից: Միաժամանակ հարկային վարչարարության ընթացքում պարզվել է, որ երգիչ Անդրեյ Հովնանյանը (Անդրե) նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է եւ իր համերգային գործունեությունից, ՀՀ տարածքից դուրս, ստացված եկամուտների հարկերը հաշվարկում և վճարում է ԱՄՆ-ում: Կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ, դեռեւս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով ձեռնարկվում են միջոցներ:

Նմանատիպ նյութեր