5068 դիտում
16:02 23-10-2019
Ինձ կարող են մի բանում մեղադրել. ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, այդ հարցում հստակ կա մեղադրանք. Բաբլոյան
[url=http://www.slaq.am/arm/news/1343467/?fbclid=IwAR2mEDklSRKiIbzjlpKaOgiuO8LjhpFnOYN9_JS3hQYUBOoUMATL_Rengk0]Slaq.am[/url]-ը գրում է. Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը վստահեցնում է՝ ամեն ինչ արել է օրենքի ու Սահմանադրությանը համաձայն։
«Մի բան կարող եմ ասել, որ ես ամեն ինչ արել եմ օրենքին ու Սահմանադրությանը համաձայն», - լրագրողների խնդրանքով ասաց Բաբլոյանն՝ անդրադառնալով իրեն որպես կասկածյալ ներգրավելուն։
ԱԺ նախկին նախագահն ասաց, թե մի քիչ նեղված է ՀՀ իրավապահներից։
«Մի քիչ նեղված եմ իրավապահ մարմիններից, բազմիցս բացատրեցի, որ 20 տարի է ՝ պատրաստվել եմ վիրահատությանը, նրանք ասին՝ դուք պետք է անհապաղ գաք, ես չուզեցա, որ հասարակությունը կարծի, թե ես խուսափում եմ ու անձամբ այցելեցի», - ասաց Բաբլոյանը։
Նա նշեց, թե մի բանում է վստահ. «Ինձ կարող են մի բանում մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, այդ հարցում հստակ կա մեղադրանք: Դա առանձին, արդեն, քննություն կլինի, եթե որոշեն դա քննել, կհաստատեն», - ասաց Արա Բաբլոյանը։
Հիշեցնենք՝ ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով:
Նմանատիպ նյութեր
19461 դիտում
22:03 15-11-2018
Հետաքրքիր շրջադարձ ԱԺ-ում. Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր մի բանում, որը հիմա ինքն է անում. Aravot.am
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»