Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի ՀՀ-ի հարցերով համազեկուցող Անդրեյ Շիրշելի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Անդրեյ Շիրշելի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, մասնավորապես արդարադատության բնագավառում։
Առանձին քննարկման առարկա է դարձել իշխանությունների կողմից հետեւողականորեն իրականացվող դատաիրավական համակարգի արդիականացման օրակարգը։
Համազեկուցողը գոհունակությամբ է անդրադարձել Հայաստանի պարտավորությունների կատարման գործընթացին։