2319 դիտում
09:12 26-10-2019
Համաշխարհային բանկը վերահաստատում է Doing Business 2020 զեկույցի Հայաստանի տվյալները․ «Ամերիկայի ձայն»
Համաշխարհային բանկի Doing Business 2020 զեկույցը Հայաստանի մասով որևէ անճշտություն չի պարունակում, [url=https://www.amerikayidzayn.com/a/5139877.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ի հետ զրույցում ասել է Համաշխարհային բանկի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սալթայնը, մեկնաբանելով Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությունը, թե զեկույցի վարկանիշային աղյուսակում որոշակի սխալ է թույլ տրվել, որը շտկվելու դեպքում Հայաստանը վարկանիշային աղյուսակում կզբաղեցնի 37-րդ հորիզոնականը, ներկա 47-րդի փոխարեն.
«Մեր տեսակետից, որևէ անճշտություն կամ սխալ Հայաստանի մասով չկա: Այս տարի մենք պարզապես փոքր-ինչ վերանայեցինք և վերափոխեցինք փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության ցուցանիշների գնահատականը: Որևէ նոր տարր չենք ավելացրել, պարզապես, շտկումներ ենք մտցրել»:
Մասնավորապես, Սալթայնի խոսքով, փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության համար հավելյալ միավորներ ստանալու համար երկրին անհրաժեշտ է ունենալ ֆոնդային շուկայում ձայնի իրավունք ընձեռող բաժնետոմսեր վաճառող առնվազն 10 մասնավոր ընկերություն, մինչդեռ, Հայաստանի ֆոնդային շուկայում առկա է միայն 7 նման ընկերություն, որոնցից մասնավոր են միայն երեքը:
«Դա այն չէ, ինչ կառավարությունը կարող է հեշտությամբ անել ինքնուրույն: Այն անշուշտ չի կարող այլ ընկերություններին ստիպել ֆոնդային շուկա դուրս գալ: Դա մի բան է, որ պետք է բնական կերպով տեղի ունենալ, իսկ կառավարությունը կարող է դրա համար պայմաններ ստեղծել օրենքներ ընդունելով», - նշում է Համաշխարհային բանկի ներկայացուցիչը:
Վալենտինա Սալթայնը միաժամանակ մատնանշեց Հայաստանի կողմից անցած տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին, որոնք ուղղված է բիզնեսի իրականացման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Դա շինարարության իրավունքի ստացման գործընթացի բարելավումն է, հարկային ոլորտի բարեփոխումներն ու միջսահմանային առևտրի հայտարարագրերի թվայնացումը.
«Ընդհանուր առմամբ, Հայաստանը շատ հաջող է գործում: Որոշ ոլորտներում առկա հարցերը կապված են հիմնականում օրենսդրական փոփոխությունների հետ և այդ փոփոխությունների ազդեցությունը զգալու համար ժամանակ է անհրաժեշտ»:
Հայաստանի անմիջական չորս հարևաններից երեքը՝ Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, բիզնեսի իրականացման դյուրինության չափանիշներով Հայաստանից ավելի լավ վիճակում են, մինչդեռ Իրանը զբաղեցնում է 127-րդ հորիզոնականը:
Բիզնեսի դյուրինության տեսանկյունից 2020 թվականին Համաշխարհային բանկն առաջատար է ճանաչել Նոր Զելանդիային, Սինգապուրին ու Հոնկոնգին: Առավել վատ է վիճակը Վենեսուելայում, Էրիթրեայում և Սոմալիում:
Նմանատիպ նյութեր
1217 դիտում
15:58 24-10-2019
Ինչո՞ւ է Հայաստանը Doing Business-2020-ում 6 հետընթաց արձանագրել
2422 դիտում
20:21 25-10-2019
«Doing Business-Հայաստան 2020»-ում «գույքի գրանցման» վարկանիշը բարելավվել է
1104 դիտում
18:14 11-03-2014
Կառավարությունում քննարկվել է 2013 թ. Doing Business-ի իրականացման ընթացքը
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»