3630 դիտում
09:23 27-02-2016
Փամփերսը կտրուկ կէժանանա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շուտով Հայաստանում վաճառվող երեխայի տակդիրի (փամփերսի) գինը կտրուկ կնվազի, քանի որ այս շուկայում հայտնվել է դրա ներկրմամբ զբաղվող երկրորդ ընկերությունը, որն արդեն վաճառքի է հանել տակդիրներն էական ցածր գնով: Օրինակ՝ «Pampers» տեսակի տակդիրի 5-րդ համարի մեկ տուփը, եթե նախկինում վաճառվում էր և հիմա էլ որոշ վաճառակետերում վաճառվում է 7370 դրամով, ապա նոր գինը կազմում է 5600 դրամ: Փորձեցինք տակդիրների ներմուծմամբ զբաղվող դեռևս միակ հայտնի ընկերությունից՝ «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ից պարզել՝ արդյոք իրենք իջեցրել են տակդիրի գինը:
«Մենք այս պահին այնպես չի, որ էժան ենք վաճառում, որովհետև շուկայում կա շատ փամփերս, որը Թուրքիայից է ներկրվում անհայտ ճանապարհով ու, բնականաբար, այդ պատճառով էլ առանց հարկի վաճառում են, հարկ չեն վճարում ու բավականին մատչելի են վաճառում, քան ընկերությունը, որը ներկրում է, հարկ է վճարում, աշխատող է պահում ու ունի թանկ ապրանք»,- մեր զրույցում ասաց ընկերության վաճառքի բաժնի պատասխանատուն՝ նշելով, որ իրենք արդեն մեկ տարուց ավելի է տակդիրների գինը չեն փոխել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
7003 դիտում
17:13 02-11-2015
89 տարեկան տղամարդը զանգ է տվել ՏԿԱԻՆ թեժ գծին եւ պահանջել գնալ իր «փամփերսը» փոխելու
2353 դիտում
09:36 26-10-2019
Ռոումինգը կէժանանա. ՀԾԿՀ-ի նախագիծը. «Ժամանակ»
1615 դիտում
20:06 30-12-2014
Ռուսաստանում օղին կէժանանա
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը