211652_close_icon
views-count2304 դիտում article-date 15:46 27-10-2019

Ի՞նչը կարող է լույս սփռել «դարի հանցագործության» վրա․ Խոսրով Հարությունյանը՝ «Հոկտեմբերի 27»-ի մասին

Այն, որ Նաիրի Հունանյանին, ցանկացած հիմնավորմամբ, ազատ արձակելը կլինի ոչ միայն ապտակ մեր ազգային արժանապատվությանը, այլեւ անպատվաբեր հայի տեսակին՝ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/khosrov.harutyunyan.5/posts/156047178831251]էջում[/url] գրում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ «Ի՞նչը կարող է լույս սփռել «դարի հանցագործության» վրա Հոկտեմբերի 27-ին նախընթաց ամենից շատ քննարկվող հարցերից մեկը՝ ոճրագործ Հունանյանի դիմումն է իր նկատմամբ պատիժը փոխելու (թե ազատ արձակելու) վերաբերյալ: Կարծես թե հայտնի է նաեւ այդ միտքը հղացողը: Համոզված եմ՝ նման ճղճիմ գաղափարը, ինչպես նաեւ տեսակցությամբ հանցագործին՝ ոճրագործության հետ կապված որոշ «նոր փաստերի» դիմաց ազատության մեջ հայտնվելու հույս ներշնչելու միտքը, կարող էր ծագել միայն հիվանդ գլխում: Այն, որ հանցագործին, ցանկացած հիմնավորմամբ, ազատ արձակելը կլինի ոչ միայն ապտակ մեր ազգային արժանապատվությանը, այլեւ անպատվաբեր հայի տեսակին՝ երկրորդ կարծիք չի կարող լինել: Նման քայլի անթույլատրելի եւ հանրորեն դատապարտելի լինելու մասին շատ դիպուկ արտահայտվել է նաեւ Կարեն Դեմիրճյանի այրին՝ տիկին Ռիմա Դեմիրճյանը: Շատ կարեւոր է փաստել եւ այդ առումով կարծում եմ պետք է համաձայնվել մամուլում հնչած այն մտքի հետ, որ ով փորձ անի ազատել կամ միջնորդել ազատելու ոճրագործին, ինչպիսի հիմնավորմամբ էլ դա արվի, նա էլ հանդիսանում է ոճրագործության կամ պատվիրատուն կամ պատվիրատուի ներկայացուցիչը: Հենց այս հանգամանքն էլ կարող է լույս սփռել «դարի հանցագործության» վրա»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր