211652_close_icon
views-count2698 դիտում article-date 16:23 28-10-2019

«Արսեն Թորոսյանը վկա է». դատավորի ուշագրավ բացահայտումները՝ Դավիթ Սանասարյանի գործով 1-ին նիստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/10/28/1074604/?fbclid=IwAR2NjYU7-1jDA5hm1LAe9nt5TenHOd3TuwcfRxaPOCyQxUovUWeLc28H4lw]Aravot.am[/url]-ը գրում է. ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստն է այսօր՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ ըստ հեմոդիալիզի գնումների գործով մեղադրանքի՝ Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/10/28/1074604/?fbclid=IwAR2NjYU7-1jDA5hm1LAe9nt5TenHOd3TuwcfRxaPOCyQxUovUWeLc28H4lw]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր