2627 դիտում
20:06 28-10-2019
ՔԿՀ վարչակազմը որոշել է դատարան չներկայացնել Հունանյանին վաղաժամկետ ազատելու հարցը
Քրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ներկայացրել է բացասական զեկույց: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը ևս ներկայացրել է բացասական զեկույց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2019 թվականի հոկտեմբերի 28-ին ընդունել է Նաիրի Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: «Այն կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
Ծանուցում. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը չբողոքարկելու դեպքում հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ մեկուկես տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու դեպքում, եթե դատարանը մերժի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը, հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
2460 դիտում
20:41 03-07-2014
Հոկտեմբերի 27-ի դատապարտյալներից Նաիրի Հունանյանին վիրահատել են
4158 դիտում
15:41 23-12-2017
Թրամփի վարչակազմը որոշել է Ուկրաինային մատակարարել Javelin հակատանկային հրթիռներ
1737 դիտում
09:28 02-02-2021
Բայդընի վարչակազմը կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը. «Ամերիկայի ձայնը»
Այս բաժնից
700 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»