211652_close_icon
views-count2457 դիտում article-date 20:41 03-07-2014

Հոկտեմբերի 27-ի դատապարտյալներից Նաիրի Հունանյանին վիրահատել են

Հոկտեմբերի 27-ի դատապարտյալներից Նաիրի Հունանյանին այսօր՝ հուլիսի 3-ին վիրահատել են: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից: Ինչպես նաեւ փոխանցեցին, որ 2014թ. հուլիսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում դատապարտյալ Նաիրի Հունանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ եւ վերջինիս տեղային անզգայացմամբ վիրահատել են: Վիրահատությունը հաջող է անցել: Նաիրի Հունանյանը հուլիսի 2-ին առողջական գանգատներ է ունեցել: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում ախտորոշել են «Սուր պարապրոկտիտ, աբսցես»:

Նմանատիպ նյութեր