211652_close_icon
views-count1270 դիտում article-date 18:30 29-10-2019

Գողության փորձը բացահայտվեց

Հոկտեմբերի 28-ին Կենտրոնականի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Արցախի պողոտայի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա հայտնել է, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 7.10-ին, գողության նպատակով կոտրել է Թումանյան փողոցում գտնվող խանութի դռան փականը, սակայն չի հասցրել մտնել ներս: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր