211652_close_icon
views-count2295 դիտում article-date 11:54 30-10-2019

Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր