211652_close_icon
views-count1967 դիտում article-date 22:21 29-10-2019

Բակո Սահակյանն ընդունել է Ֆելիքս Ցոլակյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր