211652_close_icon
views-count940 դիտում article-date 14:26 30-10-2019

Վարչապետի մոտ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ի, մասնավորապես Հայաստան-Վրաստան հաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակում գերմանական KFW բանկի հետ համագործակցության, այդ թվում՝ ֆինանսական միջոցների ներգրավման, շինաշխատանքների մրցույթի կազմակերպման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի շրջանակում Դդմաշենի և Այրումի ենթակայանների կառուցմանը և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող քայլերին:

Նմանատիպ նյութեր