211652_close_icon
views-count1365 դիտում article-date 21:54 28-11-2022

Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ քաղաքական զարգացումներին վերաբերող  հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը,   Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նմանատիպ նյութեր