211652_close_icon

Մասիս Մայիլյանը Վաշինգտոնում հանդիպել է հեղինակավոր վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ

views-count1732 դիտում article-date 20:26 30-10-2019
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Վաշինգտոնում գործող մի շարք հեղինակավոր վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ։ Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, հանդիպումը տեղի է ունեցել Chatham House ձևաչափով և կազմակերպվել է ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդում։ Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։

Նմանատիպ նյութեր