1752 դիտում
20:59 30-10-2019
Ողջի գետի աղտոտման վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է դատախազություն
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված «համազարկային արտահոսքով Ողջի գետը կախյալ նյութերով աղտոտելու» վերաբերյալ վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն:
Այս մասին հայտնեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:
Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում 2019 թվականի հոկտեմբերի 28-ից իրականացվող ստուգումներն ընթացքի մեջ են: Ստուգումների ավարտից և արդյունքների ամփոփումից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Նմանատիպ նյութեր
1381 դիտում
10:58 31-10-2019
Թափոնաջրերի խողովակի վնասման և Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
1423 դիտում
10:39 11-08-2024
Օլիմպիական մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ
Այս բաժնից
421 դիտում
16:52 24-10-2024
Փաշինյան-Ալիև կազանյան հանդիպումն ավարտվել է