211652_close_icon
views-count2252 դիտում article-date 19:14 30-10-2019

Պողոս Պողոսյանի գործով հայտնի են դարձել նոր տվյալներ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի կողմից 2001 թվականին սպանված Պողոս Պողոսյանի գործով մի շարք անձինք հարցաքննվել են: «[url=https://armenpress.am/arm/news/993563.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: «Պողոս Պողոսյանի գործով նոր տվյալներ են հայտնի դարձել: Դատախազությունն այդ գործով քրեական վարույթ էր հարուցել։ Մենք մի շարք անձանց հարցաքննելուց հետո վարույթն ուղարկել ենք Դատախազություն՝ գնահատելու համար, արդյո՞ք բավարար են տվյալները՝ նոր գործ հարուցելու համար, թե՞ ոչ: Կան մի շարք ցուցմունքներ, որոնք Դատախազությունը պետք է գնահատի»,- նշեց Գրիգորյանը: Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով, Երևան քաղաքի դատախազությունում 2019 թվականի սեպտեմբերի 30-ին հարուցվել էր վարույթ և քննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին: Վարույթ հարուցելու որոշում կայացնելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Ա. Հարությունյանի և գործով չպարզված անձանց կողմից առերևույթ կատարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն, քանի որ նշված արարքի համար նախատեսված է պատիժ՝ ցմահ ազատազրկում: ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը: Համաձայն ուժի մեջ մտած դատական ակտի, Աղամալ Հարությունյանը սպանության համար դատապարտվել 2 տարի ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Նմանատիպ նյութեր