211652_close_icon
views-count11627 դիտում article-date 12:40 31-10-2019

Երևանի կենդանաբանական այգում շները կերել են 3 կենգուրուի

Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի: Տեղեկությունը [url=http://www.armtimes.com/hy/article/172820]«Հայկական ժամանակի»[/url] հետ զրույցում հաստատեց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Միջին չափի երեք շուն հարձակվել են կենգուրուների վրա եւ կերել նրանց: «Շները շատ մեծ չէին, բայց պահակները չէին հասցրել կանխել կատարվածը: Այս պահին շները մեզ մոտ են պահվում»,- ասաց նա: Այգու ղեկավարությունը դիմել է համապատասխան մարմիններին՝ շներին այնտեղից տանելու համար: Նա հերքեց տեղեկությունը, որ այգու պահակը սատկեցրել է կենգուրուների վրա հարձակված շներից մեկին: Ռ. Խաչատրյանը կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ չնշեց: Ասաց, որ կենդանաբանական այգին շուտով պաշտոնական հաղորդագրություն կտարածի:

Նմանատիպ նյութեր