1801 դիտում
16:32 31-10-2019
Ներկրման ոլորտում մենաշնորհներ կային, պարզ է, բայց որ դպրոցներում էլ կան, դա պրոբլեմ է. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ դպրոցներում էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման շնորհիվ գերբեռնված դպրոցների թիվը կրճատվել է մոտ 50 տոկոսով, իսկ թերբեռնվածների թիվը՝ 60 տոկոսով, հավելելով, որ դպրոցն իր լիցենզիայից ավելի չի կարողանում աշակերտ ընդունել:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս դրական փորձը Հայաստանի մյուս քաղաքների ու համայնքների վրա էլ են տարածելու: Նա նշեց, որ այս ոլորտում կամային որոշում են կայացրել:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Դրա համար էլ աղմուկ-աղաղակ էր այդ համակարգի ներդրման ժամանակ: Այսինքն այնպիսի ոլորտներում մենաշնորհներ ունենք, որ նույնիսկ դժվար է պատկերացնել: Որ ներկրման ոլորտում մենաշնորհներ կային, դա պարզ էր, բայց որ դպրոցներում էլ մենաշնորհներ կան, դա պրոբլեմ է»:
Նմանատիպ նյութեր
1816 դիտում
08:15 12-10-2024
Ազգային երգն ու պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. «Ժողովուրդ»
2606 դիտում
15:27 31-01-2019
Չկան արհեստական մենաշնորհներ, որոնք հովանավորվում են կառավարության կողմից. Տիգրան Խաչատրյան
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված